Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել 62-ամյա քաղաքացին և տեղում մահացել

13:07 • 06.11.18

Նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ անզգուշությամբ վրաերթի է ենթարկել 62-ամյա Սլավիկ Ավետիսյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվում է քննություն։