Ֆրանսիայում ձերբակալվել է Մակրոնի դեմ հարձակման նախապատրաստման համար կասկածվող 6 անձ

17:34 • 06.11.18

Ֆրանսիայում ձերբակալել են 6 անձի, որոնք կասկածվում են նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում իրականացնելու մտադրություն ունենալու համար, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայտնի է, որ կասկածյալները սերտ կապեր ունեն ծայրահեղ աջակողմյան շրջանակների հետ: Նրանց ինքնության մասին դեռևս տեղեկություններ չեն փոխանցվել:

Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել միանգամից մի քանի դեպարտամենտներում: Գործողությունն իրականացրել են Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները:

Իրավապահներն ավելի վաղ հետաքննություն էին սկսել Մակրոնի ստացած սպառնալիքների հիման վրա: