«Առաջիկա 20-30 տարում ԱՄՆ-ի համար պոտենցիալ վտանգ կհանդիսանա ոչ թե ՌԴ-ն, այլ Չինաստանը». Ջոզեֆ Դանֆորդ

11:54 • 06.11.18

Միացյալ Նահանգների ԶՈՒ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ 2025-2035 թվականներին ԱՄՆ-ն պետք է որպես պոտենցիալ վտանգ ընկալի ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը, գրում է korrespondent.net-ը:


Դանֆորդը կարծում է, որ այդ տարիներին Ռուսաստանը դժվար կարողանա ընթացիկ մակարդակով պահպանել իր ներուժը՝ նշելով, որ ՌԴ-ում նվազում են տնտեսական ու ժողովրդագրական ցուցանիշները:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը նույնքան նշանակալի վտանգ կներկայացնի 2025-2035 թվականներին, ինչպես Չինաստանը», - ասել է ամերիկացի պաշտոնյան՝ շեշտելով, որ Չինաստանն այս պահին ավելի մեծ հնարավորություններ ունի իր ներուժը զարգացնելու:

«Կարծում եմ՝ առաջիկա 20-30 տարում մենք պետք է դիտարկենք Չինաստանը որպես վտանգ, որի վրա պետք է կենտրոնանանք», - նշել է Դանֆորդը: