ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ուղիղ)
Այս պահին Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղի են ունենում «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Զեկուցումներով կներկայանան ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը և մարզպետներ:










