Սիրիայում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 1,5 միլիոն փախստական
Սիրիայում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 1,5 միլիոն սիրիացի փախստական, որոնցից 260 հազարը վերադարձել է արտերկրից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը:
«Այսօրվա դրությամբ մշտական բնակության վայր է վերադարձել Սիրիայի ավելի քան 1,507 միլիոն քաղաքացի», - ընդգծել է Միզինցևը՝ հավելելով, որ նրանցից ավելի քան 1,246 միլիոնը վերադարձել են երկրի տարբեր շրջաններից, իսկ ավելի քան 260 հազարը՝ արտերկրից:
Միզինցևի խոսքով՝ անցյալ շաբաթվա ընթացքում հարազատ բնակության վայրեր է վերադարձել Սիրիայի 7028 քաղաքացի, որոնցից 5241-ը վերադարձել են արտերկրից և միայն 1787-ը՝ Սիրիայի տարբեր շրջաններից:
«Վերջին շրջանում փախստականների հոսքը երկիր զգալի աճ է գրանցել», - հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավարը և հավելել, որ առաջին հերթին զգալի ներհոսք է նկատվում Հորդանանից, ինչը պայմանավորված է «Նասիբ» սահմանային անցակետի լիարժեք շահագործմամբ:
Միզինցևը նաև ընդգծել է, որ սիրիացիների՝ մշտական բնակության վայրեր վերադառնալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ակտիվ հումանիտար գործունեություն է տարվում:










