Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ
Կառավարության նիստից հետո տեղի են ունենում կառավարության անդամների ճեպազրույցները, որին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։
Նշենք, որ այսօրվա նիստի օրակարգում 33 հարց էր ընդգրկված, հարցերից 22-ը՝ չզեկուցվող:
Գործադիրը քննարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի N 4 հասցեում գտնվող հուշարձանի փոփոխման մասին որոշման նախագծերը և այլ հարցեր:
Գործադիրը որոշում կայացրեց նաև ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ից տեղափոխել Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Կառավարական տուն 1 հասցե։










