Կալիֆոռնիայում զինված անձը ներխուժել է բար ու առնվազն 6 մարդ սպանել (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սաուզենդ Օքս քաղաքում զինված անձը կրակ է բացել տեղի բարերից մեկում, ինչի հետևանքով կան զոհեր ու տուժածներ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, առնվազն վեց մարդ, այդ թվում նաև ոստիկանության աշխատակիցն ու դռնապանը զոհվել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը բար է ներխուժել՝ զինված ատրճանակներով ու ծխային նռնակներով:
Ոստիկանության փոխանցմամբ՝ հրաձիգի ներկայացրած վտանգը դեռևս ակտիվ է, քանի որ նա գտնվում է ազատության մեջ:
«Նա ներխուժեց ու սկսեց նետել ծխային նռնակները, դրան զուգահեռ կրակում էր: Մարդիկ աթոռները նետում էին պատուհաններին, որ կոտրեին դրանք ու դուրս փախչեին»,-պատմել է ականատեսներից մեկը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ բարում մոտ 30 կրակոց է հնչել:













