Մոսկվայի «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում պայթյունի սպառնալիքը կեղծ է եղել

19:25 • 08.11.18

Մոսկվայի «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Այս մասին գրում է TACC-ը՝ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններին հղում անելով:

«Մասնագետներն առևտրի կենտրոնում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել», - ընդգծել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում ընթանում է Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանման գործընթացը, ինչը պայմանավորված է հնարավոր պայթյունի մասին ահազանգով: