Կալիֆոռնիայում անտառային հրդեհները «կուլ են տվել» մի ամբողջ քաղաք. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհները «կուլ են տվել» Փերըդայս քաղաքը՝ ոչնչացնելով մոտ հազար տուն, խլելով մի քանի մարդու կյանք, հայտնում է Paradise Post թերթը:
Նշվում է, որ իրավապահներն այժմ փորձում են հստակ տվյալներ ստանալ զոհերի վերաբերյալ:
Աղբյուրի տվյալներով՝ հրդեհը սկսվել է դեռ հինգշաբթի: Ներկայում այն տարածվել է մոտ 72 ք/կմ տարածքով:
Տեղի իշխանություններն իրականցնում են Փերըդայսի բնակիչների շտապ տարհանում: Նշենք, որ քաղաքում ապրում է շուրջ 27 000 մարդ:
Քաղաքային խորհրդի անդամ Աքոթ Լոթերը, որն իր ընտանիքի հետ նույնպես ստիպված է եղել տարհանվել, հայտնել է, որ այժմ ամբողջ քաղաքը կրակի մեջ է:
«Դա ահավոր է»,-նշել է Լոթերը:






















