Բելգիայում մեքենան մխրճվել է Մեծ Բրիտանիայի և Բելգիայի վարչապետերին տեղափոխող ավտոշարասյան մեջ. կան վիրավորներ

17:37 • 09.11.18

Բելգիայում մեքենան մխրճվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ու նրա բելգիացի գործընկեր Շառլ Միշելին տեղափոխող ավտոշարասյան մեջ, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով երկու ոստիկան է տուժել:

Հայտնի է, որ Մեյն ու Միշելն ուղևորվում էին Սեն Սիմֆորյենի գերեզմանատուն՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված արարողությանը:

Բախումից հետո ավտոշարասյունը միառժամանակ դադարեցրել է ընթացքը, սակայն ոստիկանների հոսպիտալացումից հետո, այն շարունակել է ճանապարհը: