Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհը հասել է հայտնիների տներին՝ այդ թվում Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի (լուսանկար, տեսանյութ)

10:28 • 10.11.18

Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհը հասել է հայտնի անձանց տներին՝ այդ թվում նաև ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսին Քանյե Ուեսթի տներից մեկին, գրում է ria.ru-ն: 


«Ես լսել եմ, որ կրակը հասել է Հիդեն Հիլսում գտնվող մեր տանը, սակայն այժմ այն տեղայնացվել է ու կանգնեցվել: Կարծես իրավիճակը չի վատթարանում»,- գրել է Քիմ Քարդաշյանը Twitter-ում:


Նա շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին ու հայտարարել, որ աղոթում է, որ ամեն ինչ լավ լինի և բոլորն անվտանգության մեջ լինեն:


Ավելի վաղ dailymail.co.uk-ը գրել էր, որ զույգի առանձնատունը վտանգի տակ է, քանի որ կրակն արդեն նկատվել է իրենց կալվածքի տարածքում: Պարբերականի համաձայն՝ ավելի վաղ կրակը ոչնչացրել է հեռուստաաստղ Քեյթլին Ջեների՝ Մալիբուում գտնվող տունը:


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել արագորեն տարածվող անտառային հրդեհների հետևանքով: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: 

 

Many celebrities' homes have been affected by the Woolsey and Hill Fires, with several shown on this map, including those of Caitlyn Jenner, Kim and Kanye West, Lady Gaga, Will Smith and even the Bachelor Mansion

 

Քեյթլին Ջեների՝ Մալիբուում գտնվող տունը

Around the same time on Friday afternoon, Caitlyn Jenner's home (pictured) in the Malibu hills was destroyed by flames from the same devastating wildfireÂ