Թուրքիայում գտնվող ռազմաբազաներից մեկում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 25 մարդ

11:26 • 10.11.18

Թուրքիայում գտնվող ռազմաբազաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 25 մարդ, այդ մասին հայտնում է «ՀաբերԹյուրք»-ը՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:


Նշվում է, որ շարունակվում են ևս 7-ի որոնումները, որոնք կորել են պայթյունից հետո: Դեպքը տեղի է ունեցել Հաքքարիում:


Ինչպես հաղորդվում է՝ պայթյունի պատճառ է դարձել «վատ որակի զինամթերքը»: