Ղազախստանում գազամուղ է բռնկվել գործարանի տարածքում

21:11 • 10.11.18

Ղազախստանի «ԱրսելորՄիտալ» գործարանի տարածքում գազատար է բռնվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին, միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

«Տեմիրտաու քաղաքում գազատարի բռնկում է տեղի ունեցել «ԱրսելորՄիտալ» ԲԸ-ի տարածքում՝ փոխակերպիչ տեխնիկայի արտադրամասի արտաքին կողմից», -ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա տվյալներով՝ վարչության և հրշեջ ընկերության ուժերով և միջոցներով իրականացվում են գազատարի հովացման աշխատանքները, որին 34 մարդ և 8 միավոր տեխնիկա է ներգրավվել:

«ԱրսելորՄիտալ» ԲԸ-ն հանդիսանում է Ղազախստանի լեռնա-հանքարդյունաբերության հատվածի խոշորագույն ձեռնարկությունը: Ընկերությունը ներկայացուցչություններ և արտադրամասեր ունի 60 երկրում: