Սաուդյան Արաբիայում հորդառատ անձրևների հետևանքով միջազգային օդանավակայանը ջրով է լցվել (տեսանյութ)
Հորդառատ անձրևները «քանդել» են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի մոտակայքում գտնվող Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի տանիքն ու ջրհեղեղի պատճառ դարձել շինության ներսում, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տանիքից ջուրը լցվում ուղեբեռի ստուգման հատվածի վրա:
Պարսից ծոցում առատ անձրևների պատճառ դարձած ցիկլոնը տարածք է ներխուժել դեռ հինգշաբթի: Հորդառատ անձրևները շարունակվում են Սաուդյան Արաբիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Էր Ռիադում, Մեքքայում և Ջիդդայում:
Անձրևներ են տեղում նաև հարևան Քուվեյթին, սպասվում է, որ ցիկլոնը կհասնի նաև Քաթար:










