Թրամփը Կալիֆոռնիային պատուհասած կործանարար հրդեհների համար մեղադրել է տեղի իշխանություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի տեղական ինքնակառավարման իշխանություններին՝ մեղադրելով նրանց նահանգում մոլեգնող անտառային հրդեհների համար:
Twitter-ի իր պաշտոնական էջում Թրամփը նշել է, որ մեծամասշտաբ կործանարար հրդեհների միակ պատճառը տեղի իշխանությունների կողմից անտառային հողերի վատ կառավարումն է:
«Ամեն տարի միլիարդներով գումարներ են առանձնացվում, սակայն մարդիկ շարունակում են մահանալ վատ կառավարման հետևանքով: Լուծեք այդ հարցն անհապաղ, այլապես դաշնային միջոցներ այլևս չեն հատկացվի», - Կալիֆոռնիայի իշխանություններին սպառնացել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել արագորեն տարածվող անտառային հրդեհների հետևանքով: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ:










