Ավտովթար Երևանի Կասյան փողոցում. կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ. shamshyan.com
Նոյեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում, 29-ամյա Ռիմա Վիրաբյանն իր վարած Toyota Vitz մակնիշի 35 ՍR 844 համարանիշի ավտոմեքենայով Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում՝ գյուղատնտեսական բացօթյա շուկայի մոտ, բախվել է եռագույն դրոշի բետոնե հատվածին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և նրա 2 մանկահասակ երեխաները տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Աղբյուրի տեղեկություններով՝ բետոնե հատվածին բախվելուց հետո երկաթյա մի քանի դետալ վնասել են վթարի վայրում կայանված ՎԱԶ-2106 մակնիշի 35 TС 396 համարանիշի ավտոմեքենայի հետնամասը: Ականատեսների խոսքով՝ մինչև բետոնե հատվածին բախվելը մեքենան հարվածել ու շուռ է տվել գյուղմթերքների առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիների սեղանները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










