Կալիֆոռնիայում հրդեհներն «ընդգրկել» են 80.000 հեկտար տարածք (լուսանկարներ)

14:47 • 12.11.18

Անցած հինգշաբթի ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհների ընդհանուր մակերեսը կիրակի հասել է 80.000 հեկտարի: Կրակը ոչնչացրել է մոտ 7.000 շինություն, դարձել 31 մարդու մահվան և ավելի քան 150.000 ամերիկացու տարհանման պատճառ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Նման տվյալներ է մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել նահանգի անտառտնտեսության ու հրդեհային անվտանգության վարչության ղեկավար Սքոթ Ջեդբերտը, որն այս հրդեհը «Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենամահաբերն» է անվանել:


Նրա խոսքով՝ կրակի դեմ շուրջօրյա պայքար է տանում ավելի քան 3.200 հրշեջ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերից 29-ը հայտնաբերվել են ամբողջովին մոխրացած Փերըդայս քաղաքում, որտեղ կրակը «կուլ է տվել» 6.700-ից ավելի տուն:


Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես՝ ուժեղ քամին, նպաստում են կրակի արագ տարածմանը:


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կալիֆոռնիային զրկել դաշնային ֆինանսավորումից՝ պատճառաբանելով նահանգային իշխանությունների՝ ավերիչ անտառային հրդեհները մարել չկարողանալու փաստը: Նախագահը քննադատել է Կալիֆոռնիայի իշխանություններին հրդեհների մարման հարցում լավ չաշխատելու համար:

 

Image result for Площадь пожара в Калифорнии достигла 80 тыс. га

Image result for Площадь пожара в Калифорнии достигла 80 тыс. га

Image result for Площадь пожара в Калифорнии достигла 80 тыс. га

Related image