Պաղեստինցի գրոհայինները հրթիռակոծել են Իսրայելի հարավային բնակավայրերը, իսրայելական կողմը պատասխանել է, կան զոհեր ու վիրավորներ

20:59 • 12.11.18

Պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի հարավային Սդերոտե և Օֆակիմե քաղաքները, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի իրավապահ մարմիններին:

Հայտնի է, որ այդ երկու քաղաքների ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 50 000 մարդ:

Նշվում է, որ պաղեստինյան կողմը կարող է արձակած լինել մինչև 80 հրթիռ, որոնք վնասել են Իսրայելի հարավային այս բնակավայրերի մի շարք բնակելի տներ: 

Ի պատասխան հրթիռակոծության՝ իսրայելական կողմը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածում գտնվող պաղեստինցի գրոհայինների դիրքերին, ինչի արդյունքում մահացել է 2 պաղեստինցի, ևս 3 անձ ստացել է մարմնական վնասվածքներ:

Իսրայելական կողմից զոհերի մասին տվյալներ չեն փոխանցվում, կա տեղեկատվություն մի քանի վիրավորի մասին: