Սամվել Ֆարմանյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

12:51 • 12.11.18

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:

Թե ինչու է պատգամավորը նման որոշում կայացրել, նա չհայտնեց, նշելով, որ այդ մասին կխոսի դեկտեմբերի 9-ից հետո:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել, որ ՀՀԿ-ն մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: 

Նշենք, որ Սամվել Ֆարմանյանը 2012 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է, 2016թ.՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: 2012-2017թթ. ԱԺ պատգամավոր է եղել, ընտրվել է Նոր Նորքից՝ մեծամասնական ընտրակարգով: 2017թ. ապրիլի 2-ին ևս ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: