Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում դարձյալ բողոքի ակցիա է. աշակերտները դպրոցի բակում են դասերն անցկացնում. Shamshyan.com
Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում շարունակվում է բողոքի ակցիան, որը սկսվել էր օրեր առաջ։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Այս պահին դպրոցի բակում են հավաքվել մեծ թվով երեխաներ և ծնողներ՝ ի նշան բողոքի, և հրաժարվում են դասապրոցեսին մասնակցելուց։ Նրանք պահանջում են, որ Արմավիրի մարզպետը չեղյալ հայտարարի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։
Դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս։ Դպրոցի մի քանի դասարանում այնուամենայնիվ դասապրոցեսը շարունակվում է։
Երեխաները դպրոցի բակում բրդե ծածկոցներ են փռել և բաց դասեր են անցկացնում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










