Ինդոնեզիայում «Սատանայի անիվ» ատրակցիոնի՝ մարդկանցով լի խցիկները գլխիվայր շրջվել են (տեսանյութ)

17:28 • 13.11.18

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում «Սատանայի անիվ» կոչվող ատրակցիոնն անսարքության պատճառով սկսել է պտտվել հակառակ ուղղությամբ, և խցիկներից մի քանիսը գլխիվայր շրջվել են: Այդ մասին հայտնում է NST լրատվականը:

Խցիկներից մեկում ընտանիք է եղել՝ մանկահասակ երեխայի հետ: Բարեբախտաբար, նրանք կարողացել են բռնվել խցիկի բռնակներից ու սպասել հասնող օգնությանը:


Զվարճանքների այգու աշխատակիցները վայրկենապես արձագանքել են պատահարին: Չնայած առաջացած խուճապին՝ ոչ ոք չի տուժել: