Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը. օրակարգում է նաև Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց անվանակոչելու մասին նախագիծը (ուղիղ)

11:08 • 13.11.18

Գումարվել է Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը, որի օրակարգում 10 հարց է: 

Օրակարգում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին, Երևանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատված համարելու մասին , Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին որոշման նախագծերը:


Քննարկվելու է նաև «Եվրոպա հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին, ինչպես նաև Երևան քաղաքում Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց անվանակոչելու մասին նախագծերը: