ԲՀԿ 175 հոգանոց ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում են Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը և Նաիրա Զոհրաբյանը

17:56 • 14.11.18

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը բաղկացած է 175 հոգուց, այն գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց ԲՀԿ ընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացրած Ռուբեն Մանուկյանը:

Վերջինս նշեց, որ 2-րդ տեղում Միքայել Մելքումյանն է, 3-րդ տեղում՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդում՝ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ցուցակում կան անկուսակցականներ: Լրագրողների հարցին՝ Արարատ Զուրաբյանը կա՞ ԲՀԿ ցուցակում, Ռուբեն Մանուկյանը բացասական պատասխան տվեց:

Այն հարցին, թե ԲՀԿ-ն ունի՞ արդյոք վարչապետի թեկնածու, նա պատասխանեց, որ առհասարակ կուսակցության նախագահն է լինում թեկնածուն, բայց կորոշեն այն ժամանակ, երբ հաղթեն:

Ռուբեն Մանուկյանի խոսքով՝ ցուցակում կան երիտասարդներ, բոլորը բանիմաց մարդիկ են, պատրաստ են զբաղվել պետական աշխատանքով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԲՀԿ ցուցակի առաջին տասնյակի մյուս թեկնածուների անունները՝ Տիգրան Ուրիխանյան, Արման Աբովյան, Վահե Էնֆիաջյան, Իվետա Տոնոյան, Գևորգ Պետրոսյան և Սերգեյ Բագրատյան։