Մենք կփորձենք ազգային պահպանողական բևեռ ձևավորել. Լևոն Շիրինյանի կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Այս մասին ԿԸՀ-ում փաստաթղթերը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ 2-րդ համարը Մարիամ Մանուկյանն է, իսկ 3-րդ տեղում է Գևորգ Հովսեփյանը: Շիրինյանը շեշտեց, որ թիմակիցները հիմնականում քաղաքագետներ են:
«Մենք մեր ազգային ավանդույթներով ենք առաջնորդվում, որի փիլիսոփայությունը եկեղեցու դավանանքն է: Մենք կփորձենք ազգային պահպանողական բևեռ ձևավորել»,- նշեց Լևոն Շիրինյանը:










