Tesla-ի փոխնախագահ Ֆիլ Ռոթենբերգը լքում է պաշտոնը
Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերության թոփ-մենեջերներից մեկը՝ ընկերության փոխնախագահ և իրավաբանական բաժնի ղեկավար Ֆիլ Ռոթենբերգը լքում է պաշտոնը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
«Պատիվ էր տեսնել, թե ինչպես է Tesla-ն դառնում ԱՄՆ-ի առաջատար ավտոկոնցեռններից մեկը: Ես միշտ կաջակցեմ ընկերությանը, նրա ղեկավարությանն ու առաքելությանը», - հայտնել է գործակալությանը Ռոթենբերգը:
Փոխնախագահի հեռացման պատճառները չեն նշվում: Tesla ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Նշենք, որ Ֆիլ Ռոթենբերգը Tesla-ի փոխնախագահներից առաջինը չէ, որ վերջերս լքել է ընկերությունը: Ընթացիկ տարվա ամռանը Tesla-ից հեռացել են ևս երկու թոփ-մենեջեր՝ փոխնախագահներ Ջասթին Մականիրն ու Դագ Ֆիլդը:










