Իրանում տնտեսական հանցագործությունների համար մահապատժի է ենթարկվել 2 տղամարդ

13:17 • 14.11.18

Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել 2 տղամարդ՝ տնտեսական մի շարք հանցագործությունների համար, գրում է իրանական IRNA գործակալությունը:

Դատապարտյալներ Վահիդ Մազլումին ու Մուհամադ Էսմայիլ Ղասեմին ձերբակալվել էին ֆինանսական մեծամասշտաբ հանցագործությունների՝ ոսկու մաքսանենգության ու այլ գործողությունների համար, որոնք հանգեցրել են երկրի տնտեսության ու արժութային համակարգի ապակայունացմանը: Դատարանը մեղավոր է ճանաչել նրանց նման հանցանքներ կատարելու համար:

Նշվում է, որ տղամարդիկ նախաձեռնել էին ոսկու մաքսանենգության խոշորագույն ցանցի ստեղծումը՝ երկրի արժութային համակարգը խափանելու նպատակով: