Օդանավի տեսախցիկից նկարահանել են օդանավի վայրէջքն ուժեղ տուրբուլենտության պահին (տեսանյութ)

18:51 • 14.11.18

Համացանցում հրապարակվել է իսպանական Պալմա դե Մայորկայի օդանավակայանում ուժեղ ամպրոպի պահին Boeing 737-800 օդանավի իրականացրած վայրէջքի տեսանյութը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը հայտնվում ուժեղ տուրբուլենտության մեջ: Միևնույն ժամանակ հորդառատ անձրևի պատճառով օդաչուների խցիկից գրեթե ոչինչ չի երևում:

Թռիչքի ժամանակ քամու ուժգնացումը հասել է 17.7 մետր/վայրկյանի, սակայն օդաչուներին հաջողվել է փափուկ վայրէջք կատարել: Այդ հարցում նրանց օգնել է ավտոմատ կառավարման համակարգը, որը կարգավորել է օդանավի ընթացքը: