Անհայտ անձը մի քանի անգամ կրակոցներ է արձակել ՊՆ գնդապետի՝ շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ. Shamshyan.com
Նոյեմբերի 14-ին Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ, 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Օպերատիվ խումբը պարզել է, որ կրակոցների հետևանքով վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին, կրակոցներն արձակվել են մի քանի անգամ։
Կայքի տեղեկություններով՝ Կ. Դարբինյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










