«Մեր ղեկավարը վտանգավոր մարդ է». Դե Նիրոն կրկին քննադատել է Թրամփին (լուսանկարներ)
Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն հերթական անգամ բաց չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելու առիթը, ինչն արել է Friars Club-ի մրցանակաբաշխության ժամանակ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երբ 75-ամյա Դե Նիրոն բեմ է բարձրացել դերասան Բիլի Քրիսթալին մրցանակ շնորհելու համար, շեղվել է բուն թեմայից ու Թրամփին հիշել:
«Կներեք, բայց Սպիտակ տանը նստած այդ մարդն ինձն այնքան է անհանգստացնում: Ճիշտ է, չպետք է նման բան անեմ ընկերոջս՝ Բիլի Քրիսթալին մրցանակ հանձնելու օրը»,-ասել է դերասանը:
Այնուհանդերձ՝ նա Թրամփին ստախոս է անվանել ու հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
«Մեր ղեկավարը վտանգավոր մարդ է»,- եզրափակել է Դե Նիրոն:
Աղբյուրը նկատում է, որ հոլիվուդյան աստղը 72-ամյա հանրապետականի ամենաակտիվ քննադատներից է, որը նախքան 2016թ. նախագահական ընտրությունները հայտարարել էր, որ Թրամփի հաղթանակի դեպքում կարտագաղթի ԱՄՆ-ից:












