Ավստրալիայում վագրային շնաձուկը հարձակվել է կայակով նավարկող տղամարդու վրա
Ավստրալիայում 4 մետրանոց վագրային շնաձուկը հարձակվել է կայակով նավարկող տղամարդու վրա, այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բրիսբեն քաղաքից քիչ հյուսիս գտնվող Սանշայն Քոստ առափնյա շրջանի ափերի մոտ:
Տուժածը կարողացել է խուսափել լուրջ վնասվածքներից, փրկարարներին հաջողվել է ժամանակին օգնության հասնել նրան: Նշվում է, որ շնաձուկը կարողացել է դուրս նետել տղամարդուն կայակից, սակայն վերջինս կարողացել է կրկին կայակ նստել ու ռացիայով օգնություն կանչել:
Տեղի ունեցածի պատճառով որոշվել է ժամանակավորապես փակել Սանշայն Քոստի լողափերը:










