Դուբլինում զբոսաշրջիկը փրկել է խեղդվող իռլանդացուն

04:06 • 15.11.18

Դուբլինում սինգապուրյան ռազմածովային նավատորմի սպան փրկել է կամրջից Լիֆֆի գետն ընկած իռլանդացի տղամարդուն, հաղորդում է Buzz.ie:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Քլիմենտ Թանը Իռլանդիայի մայրաքաղաք էր եկել ընկերոջը տեսակցելու: Երեկոյան գետի մոտ զբոսնելիս տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ անգիտակից վիճակում կամրջից ընկնում ջուրը: Մինչև մյուս ականատեսնեը օգնություն էին կանչում, զբոսաշրջիկ-սպան հանել է վերարկուն և ցատկել ջուրը:

«Ես առանց մտածելու կայացրեցի այդ որոշումը, քանի որ տեսա, որ երիտասարդ տղան անգիտակից է և կարող է խեղդվել»,- պատմել է հերոսը:

Քլիմենտ Թանին, որը փոքր տարիքում զբաղվել է ջրային պոլոյով, հաջողվել է սառած ջրի միջով հասնել երիտասարդին և նրան ափ դուրս բերել՝ սպասելով փրկարարների և բժիշկների ժամանմանը: