Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առջեւ կասկածելի առարկա չի հայտնաբերվել (թարմացված)
02.45
Ոստիկանները ստուգել են Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առջև կայանած ավտոմեքենան և որևէ կասկածելի առարկա չեն հայտնաբերել, դեսպանատան շենքին և աշխատակիցներին որևէ վտանգ չի սպառնում, այդ մասին հայտնել են դեսպանատնից: Ներկայում գերմանացի իրավապահները կրկնակի ուսումնասիրություն են իրականացնում: Դեսպանատան տարածքը շարունակում է փակ մնալ:
02.30
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առջեւ, ավտոմեքենայի մեջ, կասկածելի առարկա է հայտնաբերվել, հաղորդում է dpa գործակալությունը՝ հղում անելով Բեռլինի ոստիկանությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահները փակել են Ռուսաստանի դեսպանատան տարածքը: Նշվում է, որ ավտոմեքենան, որում հայտնաբերվել է կասկածելի իրը, պատկանել է նախկինում հետախուզման մեջ գտնվող մի անձի, որին ոստիկանները ձերբակալել էին: Փորձագետները տեղում ստուգում են հայտնաբերված առարկան: Նշված անձի ձերբակալության պատճառները չեն հաղորդվում, հայտնում է լրատվամիջոցը:










