ՄԻԵԴ-ը Նավալնիի ձերբակալություններն ու կալանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է որակել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալություններն ու կալանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է ճանաչել և պարտավորեցրել է Ռուսաստանին բարոյական վնասի դիմաց 50 հազար, նյութական վնասի դիմաց 1000, իսկ դատական ծախսերի դիմաց 12 հազար եվրո փոխհատուցում վճարել գործչին: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում կատարելով դատարանի կայքին:
Խոսքը 2012թ.-ի մարտից 2014թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում բողոքի ակցիաների ժամանակ Նավալնիի 7 ձերբակալության և նրա դեմ հարուցված 6 վարչական գործերի մասին է:
Ստրասբուրգում եկել են այն եզրակացությանը, որ ռուսական իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը՝ հավաքների ազատության և անձնական անձեռնմխելիության մասին հոդվածների հետ միասին:
«Հաղթեցինք»,- իր թվիթերյան էջում գրել է Նավալնին:
Выиграли. Полностью. Правительство разгромлено. 18 статью признали. Ура! https://t.co/V1yeMPLFmT
— Alexey Navalny (@navalny) November 15, 2018










