Սինգապուրում Պուտինին «ստիպել» են մետաղորսիչ սարքի միջով անցնել

12:04 • 15.11.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սինգապուրում Suntec ցուցահանդես-վաճառքի կենտրոնում, որտեղ նա մասնակցել է Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովին, խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը:


Ըստ թերթի՝ Պուտինը ցանկացել է «սովորականի պես» անցնել, մինչդեռ նրան «ուղղորդել են» դեպի մետաղորսիչ սարքը:

«Մետաղորսիչ սարքի միջով անցկացնել կարելի է ում ուզես, բայց ոչ նախագահին, այնուամենայնիվ, Պուտինին քաղաքավարի կերպով ուղղորդեցին դեպի սարքը», - նշում է թերթի թղթակիցը:

Թերթն ընդգծում է, որ դեպքը «բացառիկ» է, սովորաբար պաշտոնական միջոցառումների ժամանակ երկրների ղեկավարների ու նախարարների համար առանձին՝ առանց մետաղորսիչ սարքի մուտք են ապահովում: 

Թղթակիցը հավելում է, որ երբ Պուտինն անցել է սարքի միջով, մետաղորսիչը «զնգացել» է: