Մոխրացած բնակավայրեր. Կալիֆոռնիայում ամենամահաբեր անտառային հրդեհների հետևանքները՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ, լուսանկարներ)

14:29 • 16.11.18

Անօդաչու թռչող սարքի միջոցով տեսանկարահանվել են ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենամահաբեր ու ծախսատար անտառային հրդեհների հետևանքները, գրում է dailymail.co.uk-ը՝ ներկայացնելով տեսանյութը:


Տեսանյութում երևում են մոխրի վերածված և «ուրվական» դարձած բնակավայրեր, որոնց բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները՝ տեղափոխվելով անվտանգ վայրեր:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այս անտառային հրդեհները 66 մարդու կյանք են խլել, մինչդեռ անհետ կորածների թիվը հասել է 631-ի: Մարդկանց մոխրացած մնացորդները հայտնաբերվել են Փերըդայս, Մագալիա և Քանքոու համայնքներում:

Նոյեմբերի 15-ի դրությամբ անհետ կորածները 297-ն էին, սակայն ընդամենը 24 ժամում նրանց թիվը գերազանցել է 600-ը:

Ընդհանուր առմամբ, կրակը «կուլ է տվել» 11.862 շինություն, որից 9.700-ը տուն, 118-ը՝ բազմաբնակարան շենք, 290-ը՝ բիզնես գրասենյակ:

Հաղորդվում է, որ հրդեհի ընդհանուր մակերեսը 219 քառակուսի մղոն է: Հրշեջներին հաջողվել է մարել կրակի 40%-ը: Սակայն օդերևութաբանները կանխատեսում են, որ հանգստյան օրերին քամին կուժեղանա, ինչն էլ կնպաստի կրակի տարածմանը:

 

 

Smoke hangs over the scorched remains of Old Town Plaza following the wildfire in Paradise

An aerial view of Paradise near Clark Road. The Camp Fire has burned more than 7,000 structures in Paradise

Thousands of additional structures were still threatened by the blaze, and as many as 50,000 people remained under evacuation orders

The revised official roster of 630 individuals whose whereabouts and fate remained unknown is more than double the 297 listed earlier in the day by the Butte County Sheriff's Office