Շրի Լանկայի խորհրդարանում վարչապետի «պատճառով» ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Շրի Լանկայի խորհրդարանում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել: Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը հրապարակել է theguardian.com-ը:
Կռիվը սկսվել է խոսնակ Կարու Ջայասուրիայի խոսքերից հետո: Նա հայտարարել է, որ վարչապետ Մահինդա Ռաջապակսային անվստահության քվե հայտնելուց հետո երկիրը չունի ո՛չ խորհրդարան, ո՛չ կառավարության ղեկավար:
Կռիվը տևել է մոտ 20 րոպե, դրան մասնակցել է ավելի քան 2 տասնյակ մարդ: Ռաջապակսան կռվից խուսափել է, իսկ նրա օգնականները ջուր են լցրել «տաքացած» պատգամավորների վրա:
Շրի Լանկայի խորհրդարանը վարչապետին անվստահության քվե էր հայտնել նոյեմբերի 14-ին:
Կառավարական ճգնաժամը երկրում շարունակվում է հոկտեմբերից: Անցյալ ամիս երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան պաշտոնից ազատել էր վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգխին ու նշանակել իր կողմնակից Ռաջապակսային:










