Բաքվից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Մոսկվա-Պեմզա չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ

18:11 • 16.11.18

Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Մոսկվա-Պեմզա չվերթի ինքնաթիռի հետ, երկու օդանավերի օդաչուներին էլ հաջողվել է խուսափել ողբերգությունից:

Ինչպես փոխանցում է minval.az կայքը, Բաքվից օդ բարձրացած ինքնաթիռն ուղևորվում էր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Մյուս օդանավը օդ էր բարձրացել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: 

Միջադեպի պատճառները չեն հստակեցվել: 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: