Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԱԿ-ի 7 խաղաղապահ է սպանվել

02:25 • 16.11.18

Նոյեմբերի 14-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության յոթ անդամ է զոհվել, 10-ը վիրավորվել են, իսկ մեկը համարվում է անհետ կորած: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին հղումով:

«Խաղաղապահ առաքելության գրասենյակի մեր գործընկերները հայտնում են, որ երեկ (նոյեմբերի 14-ին – Tert.am) ԿԳՀ-ում անցկացված խաղաղարարական օպերացիաների ժամանակ սպանվել է վեց խաղաղապահ Մալավիից և մեկը Տանզանիայից», - հայտնել է Դյուժարիկը՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Կիվու նահանգում:

Նրա խոսքով՝ խաղաղապահները զոհվել են Միացյալ դեմոկրատական ուժեր ապստամբական կազմակերպության անդամների հետ բախումների ժամանակ: