Կանադայում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի

04:58 • 16.11.18

Provincial Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ CTV հեռուստաալիքին հղումով, միջադեպը տեղի է ունեցել Կանադայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի Սթիվենվիլ քաղաքի օդանավակայանում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ Bombardier DHC-8 ինքնաթիռի առջևի շասսին պարզապես չի բացվել և օդաչուն ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել:

Նշվում է, որ օդանավում եղել է 47 ուղևոր և անձնակազմի 4 ադամ: Նրանցից որևէ մեկը չի տուժել: Անսարքության պատճառները պարզում է Կանադային Տրանսպորտային անվտանգության խորհուրդը: