Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ տեղական իշխանություններին հղումով:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ նահանգի հյուսիսում հրդեհների ընդհանուր մակերեսը մոտ 59 հազար հեկտար է, ավերվել են հազարավոր շինություններ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անտառային հրդեհները 66 մարդու կյանք են խլել, մինչդեռ անհետ կորածների թիվը հասել է 631-ի: Մարդկանց մոխրացած մնացորդները հայտնաբերվել են Փերըդայս, Մագալիա և Քանքոու համայնքներում:
Երեկ dailymail.co.uk-ը հրապարակել էր անօդաչու թռչող սարքի միջոցով տեսանկարահանված Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենամահաբեր ու ծախսատար անտառային հրդեհների հետևանքները:
We used LANDSAT imagery to create these infrared visualizations of the initial push of the #campfire. @CAL_FIRE @usfs_psw @R5_Fire_News pic.twitter.com/I0tdl9zkuf
— Deer Creek Resources (@DeerCreekGIS) November 15, 2018


















