Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ մարդ է զոհվել

14:41 • 17.11.18

Այսօր առավոտյան Ֆրասիայի հարավարևելյան Իզեր դեպարտամենտում բենզինի գնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեքենայի տակ մարդ է ընկել ու մահացել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ BFMTV ֆրանսիական հեռուստաալիքին հղումով:


Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մեքենայի վարորդը կին է եղել, որն իր մանկահասակ երեխային տանում էր բժշկի: Նա խուճապի է մատնվել ցուցարարների փակած փողոցների պատճառով և մեքենան ուղղել ցուցարարների կողմը, ինչի հետևանքով 50-ին մոտ մի տղամարդու մահվան պատճառ է դարձել:


Ըստ Parisien պարբերականի՝ կինը փորձել է անցնել ցուցարարների միջով, սակայն վերջիններս թույլ չեն տվել և սկսել են հարվածել մեքենայի առաջնամասին: Կինը, խուճապի մատնվելով, մեքենան քշել է մարդկանց վրա: Նրան շոկային վիճակում կալանավորել են:

Այսօր Ֆրանսիայում ծրագրված են բողոքի զանգվածային ցույցեր: Ակտիվիստները ցույցն անվանել են «դեղին բաճկոններ»՝ ի պատիվ Ֆրանսիայում վարորդների համար պարտադիր իրի: