ԱՄՆ-ում սխալմամբ հեռացրել են 73-ամյա բնակչուհու երկու երիկամները

12:05 • 17.11.18

Միացյալ Նահանգներում սխալմամբ հեռացրել են Կոլորադո նահանգի բնակչուհու երկու երիկամները, հայտնում է Fox 31 հեռուստաալիքը:


Նշվում է, որ այս տարվա մարտին բժիշկները 73-ամյա Լինդա Վուլիի մոտ երիկամի քաղցկեղ են կասկածել, ինչից հետո մայիսին հեռացրել են նրա երկու երիկամները: Սակայն Fox 31-ը ձեռք է բերել մարտին անցկացված բիոպսիայի պատճենը, որը վկայել է այն մասին, որ նրա երիկամներից ոչ մեկում քաղցկեղ չի հայտնաբերվել:


Բացի այդ, վիրահատությունից հետո օրգանների ուսումնասիրությունը վկայել է ուռուցքի բացակայության մասին:


Այժմ Վուլիին հարկավոր է գոնե մի երիկամի փոխպատվաստում: Նա վիրահատությունը «մեծ սխալ» է անվանել ու նշել, որ «մարդն այլընտրանք չունի՝ ընկնելով հիվանդանոց, և մարդուն միշտ թվում է, որ նա ապահով ձեռքերում է»: