Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին

21:41 • 18.11.18

ՌԴ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են ինքնաթիռում իրարանցում ստեղծած ուղևորին: Այս մասին ТАСС գործակալությանը տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Վերջինիս խոսքով՝ վարչական պատասխանատվության է ենթարկվել Նիժնի Նովգորոդի 31-ամյա բնակիչը, որը ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել անմիջապես օդանավից:

Վոլկի խոսքով՝ նոյեմբերի 18-ին հաղորդում է ստացվել ոստիկանություն  թռիչքների ղեկավարից, որ Մոսկվա-Անթալիա չվերթի օդանավում հարբած ուղևոր է գտնվում, որը ոչ պատշաճ բառեր է օգտագործում մյուս ուղևորների և բորտուղեկցորդների հասցեին: