Չիկագոյի ամենաբարձր երկնաքերերից մեկում 6 մարդ տեղափոխող վերելակը պոկվել է ու ընկել 95-րդ հարկից (տեսանյութ)
Չիկագոյի ամենաբարձր երկնաքերերից մեկում վերելակն ընկել է 95-րդ հարկից: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ դեպքը տեղի է ունեցել Չիկագոյի 100-հարկանի John Hancock Center-ում: Վերելակում այդ պահին գտնվել է 6 մարդ՝ 3 ուսանող, 2 մեքսիկացի զբոսաշրջիկ և հղի կին:
Ընթացքի ժամանակ պոկվել է վերելակի ճոպաններից մեկը, ինչի հետևանքով վերելակը մեծ արագությամբ ցած է ընթացել:
«Սկզբում մտածեցի, որ կմեռնենք: Մենք ցած էինք իջնում, իսկ հետո զգացի, որ ընկնում ենք»,- ասել է մեքսիկացի զբոսաշրջիկներից մեկը:
Սակայն, 84 հարկ իջնելուց հետո վերելակը կանգ է առել: Պարզվել է, որ այն կանգ է առել 11-րդ հարկում, սակայն մարդկանց խցիկից դուրս գալ չի հաջողվել: Նրանց կարողացել են դուրս բերել միայն մի քանի ժամ անց: Միջադեպի հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:










