Դոնի Ռոստովում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ

21:59 • 19.11.18

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ, գրում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Նշվում է, որ քաղաքի բնակարաններից մեկում նոյեմբերի 17-ին հայտնաբերվել է 1937 թվականին ծնված տղամարդու, 1982թ. ծնված կնոջ և նրա 8-ամյա երեխայի դիերը: Մահացածների մարմիններին առկա են եղել դաժան սպանության հետքեր:

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն բնակարանի բնակչուհի 71-ամյա կինը:

Հետաքննության նախնական վարկածի համաձայն՝ տան անդամները կենցաղային հողի վրա վեճեր են ունեցել, ինչը պատճառ է դարձել երկար տարիների լարված հարաբերությունների:

Դատարանը ձերբակալվածի համար որպես նախնական խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը: