Հրապարակվել են 2017 թվականին անհետացած և օրերս հայտնաբերված «Սան Խուան» սուզանավի լուսանկարները

11:16 • 19.11.18

Արգենտինայի ռազմածովային ուժերը Twitter սոցցանցում հրապարակել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած և օրերս հայտնաբերված «Սան Խուան» սուզանավի առաջին լուսանկարները, գրում է iz.ru-ն:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ծովի հատակից դուրս բերել «Սան Խուան» սուզանավը:

«Մենք չունենք համապատասխան տեխնիկա, և այս պահին դա շատ դժվար հարց է մեզ համար»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը:

Նա նշել է, որ ակնկալում են ամերիկյան Ocean Infinity ընկերության աջակցությունը, որի շնորհիվ անհետանալուց մեկ տարի անց գտնվել են սուզանավի բեկորները: Արգենտինայի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ սուզանավի բոլոր տվյալները կփոխանցվեն գործը քննող դատավորին, և եթե լինեն մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:


Սուզանավում գտնվել է 44 մարդ: Այն դադարել է կապի դուրս գալ 2017 թվականի նոյեմբերի 15-ից: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ հնարավոր է՝ նավում պայթյուն է տեղի ունեցել:

 


Фото:Twitter ВМС Аргентины

Фото: Twitter ВМС Аргентины

 

Արխիվային լուսանկար

Image result for Опубликованы фото затонувшей аргентинской подлодки «Сан-Хуан»