Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի (տեսանյութեր)

10:19 • 19.11.18

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այդպիսով՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել է 80-ի:


Միևնույն ժամանակ, նվազել է անհետ կորածների թիվը՝ 1.300-ից հասնելով 1000-ից պակասի:


Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայի հյուսիսում «Քեմփ» հրդեհի ընդհանուր մակերեսն ավելի քան 500 ք/կմ է: Այս հրդեհն արդեն նահանգի պատմության մեջ ամենամահաբերն ու ավերիչն է ճանաչվել: Ավերվել է ավելի քան 12.000 շինություն՝ ներառյալ ավելի քան 10.000 բնակելի տուն:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել էր դաշնային բյուջեից նահանգին միջոցներ հատկացնել՝ տարերային աղետի դեմ պայքարի համար:


Բրիտանական Daily Mail պարբերականն արբանյակային լուսանկարների միջոցով ցույց է տվել Կալիֆոռնիայում գտնվող Մալիբու քաղաքում ավերածությունների մասշտաբը: Դրանցում պատկերված կանաչով շրջապատված գեղեցիկ տներն այժմ վերածվել են մոխրագույն աղբակույտի: Արբանյակից արված լուսանկարները կարող եք դիտել այստեղ:


Սակայն ամենից շատ տուժել է Փերըդայզ քաղաքը, որը վերածվել է մոխրի.