Չիկագոյի հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ
ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի արևելյան հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում նաև հանցագործը: Այս մասին հաղորդում է ABC7 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով կա նաև երկու տուժած: Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել ինչպես հիվանդանոցի ներսում, այնպես էլ հիվանդանոցից դուրս:
Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Էնթոնի Գագլիէլմին իր թվիթերյան էջում գրել է, որ տուժածների թվում կա նաև մի ոստիկան, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միջադեպի մասին որևէ այլ տեղեկություն առայժմ չի հաղորդվում: Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանները:










