194 մարդու կյանք խլած Ֆուեգո հրաբուխը կրկին լավա է արտանետել. տարհանվել է մոտ 4.000 մարդ (տեսանյութ)
Գվատեմալայում գտնվող Ֆուեգո հրաբուխը, որը հունիսին դարձել էր 194 մարդու մահվան պատճառ, կրկին ժայթքել է՝ շիկացած լավա արտանետելով:
Ինչպես նշում է The Guardian-ը, հրաբխի մոտակայքում գտնվող բնակավայրերը հայտնվել են անմիջական վտանգի տակ, տարհանվել է մոտ 4.000 բնակիչ:
Ֆուեգոն Հարավային Ամերիկայում ամենաակտիվ հրաբուխն է:
Ընթացիկ տարվա հունիսին ժայթքած հրաբխի արտանետած լավան, փոշին ու մոխիրը ծածկել էին մերձակայքում գտնվող բազմաթիվ բնակավայրեր, գյուղեր: Մարդկանց մի մասը չէր հասցրել դուրս գալ տներից, ինչի հետևանքով թաղվել էր հրաբխային մոխրի տակ:










