Լիտվայի առաջին դեմքերի ինքնաթիռները երկրորդ օրն անընդմեջ փչանում են
Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնյալիսը Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ինքնաթիռի անսարքության պատճառով չի կարողացել հայրենիք վերադառնալ: Այս մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վայրէջք կատարել հաջողվեց, սակայն վերադառնալ, ցավոք, չի ստացվի», - ասվում է գրառման մեջ:
Նախօրեին Life.ru-ն հաղորդել էր, որ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ինքնաթիռի անսարքության պատճառով Վիլյնուսի օդանավակայանից չէր կարողացել Lատվիա մեկնել՝ պետության 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու:










